ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Գյումրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք

Գյումրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք
12.01.2013 | 16:15

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ հունվարի 11-ին կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր: ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշման համաձայն` 2013-ին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հռչակվել նաև Գյումրին:

Խորհրդակցության ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել որոշման նախագիծ ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ, որը կմշակի միջոցառումների ծրագիրը և կհամակարգի դրա իրականացումը: Քննարկվել են նաև կազմակերպչական այլ հարցեր:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2490

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ